ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ժերար Դեպարդիեն հեռանում է հայրենիքի՞ց, թե՞ հայրենիքն է հրաժարվում Դեպարդիեից

Ժերար Դեպարդիեն հեռանում է հայրենիքի՞ց, թե՞ հայրենիքն է հրաժարվում Դեպարդիեից
21.12.2012 | 17:04

Ժերար Դեպարդիեի մեկնումը Ֆրանսիայից իսկապես վերածվել է ազգը երկփեղկող իրադարձության, և մեղավորը բոլորովին էլ Դեպարդիեն չէ: Իրականում մեղավորը եվրոպացիների, այդ թվում` ֆրանսիացիների, և համաեվրոպական քաղաքականության հակասություններն են, որոնց միայն մասնավոր դրսևորումն է աշխարհահռչակ դերասանի ընդվզումը: Անհեթեթ է մեղադրել Դեպարդիեին հայրենասիրության պակասի մեջ, բայց դա ամենահեշտ մեղադրանքն է, որի բարձրաձայնումը կարող է բոլոր մյուս պատճառները երկրորդ ու երրորդ պլան մղել: Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայի ամենահարուստ մարդը չէ, ոչ էլ` ամենաժլատը, պարզապես նա չի հասկանում` ինչու՞ պետք է իր աշխատած յուրաքանչյուր միլիոն եվրոյից 750000 եվրո հարկ վճարի: Ընդունեք, որ հարուստներին հարստահարելու իր նոր քաղաքականությամբ Ֆրանսիայի կառավարությունը ոչ այնքան պաշտպանում է ոչ հարուստներին, որքան փորձում է հավասարություն ստեղծել ծախսերի դաշտում` միանգամայն անհավասար եկամուտների պարագայում: Հնարավոր է դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ ֆրանսիացիները հաշվում են ևս մի քանի տասնյակ անհայրենասերների, որ պատրաստվում են հեռանալ հայրենիքից, և նրանք արդեն միջին դասից են: Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն նրա՞նց էլ խղճուկ կհամարի, թե ոչ, նրանք ուզում են լավ ապրել` ըստ իրենց եկամուտների:

Պոլ Թոմասի «Դեպարդիեն և աջ հայրենասիրությունը» հոդվածը տպագրվել է «La Regle du Jeu» թերթում և վերաբերում է ոչ այնքան աշխարհահռչակ դերասանի անձին, որքան ֆրանսիական հասարակությանն ու նրա արժեքներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ